top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել երեք արբանյակ




Չինական «Ցերերա-1» կրիչ հրթիռը երեքշաբթի հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել երեք արբանյակ, տեղեկացրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հրթիռն արձակվել է երեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 12.11-ին, Գանսյու (Չինաստանի հյուսիս-արեւմուտք) նահանգի Ցզյուցյան տիեզերակայանից։ Հրթիռը ուղեծիր է դուրս բերել երկու «Թայցզին-1» եւ մեկ «Դունհայ-1» արբանյակ։ Արբանյակները նախատեսված են Երկրի հեռահար զննման համար։

«Ցերերա-1» («Գուշենսին-1») հրթիռը ստեղծել է չինական մասնավոր Galactic Energy ընկերությունը՝ ոչ մեծ առեւտրային արբանյակների արձակման գծով չինացի եւ օտարերկրացի հաճախորդներին բարձրորակ եւ ոչ թանկ ծառայություններ մատուցելու համար։

Հրթիռի երկարությունը մոտ 20 մետր է, տրամագիծը՝ 1,4 մետր, մեկնարկային զանգվածը՝ 33 տոննա։ Արեւասինքրոն ուղեծիր կարող է դուրս բերել մոտ 300 կիլոգրամ ընդհանուր քաշով բեռ։

«Ցերերա-1» շարքի հրթիռների համար այս արձակումը երրորդն էր։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page