Չինաստանն ու ԱՄՆ-ն շուտով առևտրային գործարքի առաջին փուլի հարցով խորհրդակցություններ կանցկացնեն
May 6, 2021
1 min read

Չինաստանն ու ԱՄՆ-ն շուտով առեւտրային գործարքի առաջին փուլի հարցով խորհրդակցություններ կանցկացնեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sout China Morning Post-ին:
Վերջին անգամ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները քննարկել են առեւտրային գործարքի առաջին փուլը անցած տարի օգոստոսին: Պայմանավորվածությունները ենթադրում են, որ Չիաստանը կմեծացնի ԱՄՆ-ից ներմուծումը առնվազն 200 մլրդ դոլարով՝ Վաշինգտոնի կողմից ՉԺՀ-ից արտահանման սակագների չեղարկման փոխարեն:




Comments