top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չինաստանն Աֆղանստանի հետ անվտանգության և տնտեսության ոլորտում սերտ համագործակցության կոչ է անում


Չինաստանն Աֆղանստանի հետ անվտանգության եւ տնտեսության ոլորտում ավելի սերտ համագործակցության կոչ է անում։

Ինչպես տեղեկացնում է Սինհուան, Չինաստանի, Աֆղանստանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են, որ օտարերկրյա զորքերի դուրսբերումն Աֆղանստանից պետք է իրականացվի պատասխանատու եւ կարգավորված ձեւով, որպեսզի թույլ չտրվեն Աֆղանստանի անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացում եւ «ահաբեկչական ուժերի» վերադարձ։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ երեք երկրները «պետք է ամրապնդեն կապերը եւ համագործակցությունը հանուն Աֆղանստանի եւ հարեւան երկրների շահերի։

Աֆղանստանի եւ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը բախվում են նոր խնդիրների, քանի որ Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումն արագացել է, իսկ զինված հակամարտություններն ու ահաբեկչական գործունեությունը հաճախակիացել են»,- ասել է Վան Ին։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page