top of page

Չինաստանն արձակել է Երկրի հեռահար զննման արբանյակ

Dec 26, 2021
1 min read

Չինաստանը կիրակի օրը ուղեծիր է արձակել Երկրի հեռահար զննման նոր արբանյակ՝ «Ցզիյուան-1 02E։ Ինչպես տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը, արձակումը կատարվել է Պեկինի ժամանակով ժամը 11.11-ին Շանսյի նահանգի (Հյուսիսային Չինաստան) Թայյուանի տիեզերակայանից, «Չանչժեն-4-սի» («Մեծ արշավ – 4») կրիչ հրթիռի օգնությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալությունը արձակման մասին մանրամասներ չի ներկայացնում՝ նշելով միայն, որ սա 403-րդ արձակումն է «Մեծ արշավ» սերիայի կրիչ հրթիռի օգնությամբ։


Հայտնի է, որ այդ արբանյակը, որն ստեղծել է Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիան, նախատեսված է Երկրի մակերեսի բարձրորակ տարածադիտական քարտեզագրման համար։

 
 
 

Comments


bottom of page