top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել կրոնական հարցը չօգտագործել ճնշում գործադրելու համար


Չինաստանը դեմ է ԱՄՆ քննադատությանը երկրում կրոնական ազատությունների իրավիճակի հետ կապված եւ կոչ է անում Վաշինգտոնին զբաղվել սեփական խնդիրների լուծմամբ, կրոնական հարցը չօգտագործել այլ պետությունների գործերին միջամտելու համար, հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ մի շարք երկրներ, այդ թվում Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը, ներառվել են այն պետությունների ցուցակում, որոնք հանցակից են կամ, Վաշինգտոնի կարծիքով, հանդուրժելի են կրոնական ազատությունների «պարբերական եւ աղաղակող խախտումներում»։

«Չինաստանը վճռականորեն դեմ է անհիմն քննադատությանն ու իրավիճակի աղավաղմանը Չինաստանում կրոնական ազատությունների հարցում։ Չինաստանի կառավարությունը, օրենքին համապատասխան, ապահովում է բոլոր քաղաքացիների դավանանքի ազատության պաշտպանությունը»,- ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ Չինաստանում ընդհանուր առմամբ ապրում է տարբեր դավանանքների մոտ 200 միլիոն հավատացյալ։

«Բոլոր ազգությունների ներկայացուցիչներն օգտվում են հավատքի լիակատար ազատությունից, փաստերն ավելի բարձր են, քան բառերը, իսկ թեկուզ հազար անգամ կրկնված սուտը, միեւնույն է, մնում է սուտ»,- ասել է նա։

Դիվանագետը նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ում տարածվել են իսլամատյացությունն ու ծայրահեղական այլ ավանդույթներ՝ առաջ բերելով բազմաթիվ ողբերգություններ, բայց ԱՄՆ-ը անտեսում է փաստերը եւ հաճախ կրոնական հարցերն օգտագործում այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար։

Չժաո Լիցզյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է պատշաճ նշանակություն հաղորդի իր սեփական երկրի խնդիրների լուծմանը, զբաղվի իր գործերով, հարգի փաստերը, մի կողմ դնի նախատրամադրվածությունն ու դադարի կրոնական հարցն օգտագործել որպես պատրվակ այլ երկրների գործերին միջամտելու կամ նրանց վարկաբեկման համար։

2020թ. դեկտեմբերին ԱՄՆ-ը այդ ցուցակ է մտցրել 10 երկիր, այդ թվում Չինաստանը, իսկ Ռուսաստանը այդ նույն հարցով «դիտարկումների ցուցակում» է։ Ռուսական համաշխարհային ժողովրդական եկեղեցու իրավապաշտպան կենտրոնի տնօրեն, կրոնաբան Ռոման Սիլանտեւը այդ ցուցակն անվանել է «անգրագետ» և «տրամաբանությունից զուրկ», իսկ Կրոնի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Անտոն Իգնատենկոն նշել է, որ այդ ցուցակում երկրների ներառումը Վաշինգտոնի կողմից կարող է օգտագործվել քաղաքական ճնշման համար։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page