top of page

Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին տրամադրել բժշկական արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր

Mar 23, 2020
1 min read

Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 ԱՄՆ դոլարի չափով:

Այս մասին ասել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ հեռախոսային տեսաքննարկման ընթացքում։


Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով համավարակի դեմ հաղթանակ տանելու հարցում միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումը։


Նյութի աղբյուր՝ Արմենպրես

 
 
 

Comments


bottom of page