Չինաստանը խոստացել է օգնել Աֆղանստանին՝ չնայած թալիբների վերահսկողության հաստատմանը
Aug 18, 2021
1 min read

Չինաստանի իշխանությունները մտադիր են օգնել Աֆղանստանին` նույնիսկ երկրում արմատական «Թալիբան» շարժման կողմից վերահսկողություն սահմանումից հետո, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը: «Չինաստանը պատրաստ է նոր դիվանագիտական հարաբերություններ հաստատել Աֆղանստանում թալիբների կողմից հաստատված իշխանությունների հետ միայն այն բանից հետո, երբ երկրում իրավիճակը կայունանա եւ այնտեղ հանդուրժող կառավարություն ձեւավորվի», - ասել է Չժաոն:
«Մենք կշարունակենք աջակցել Աֆղանստանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերին եւ այդ երկրին կտրամադրենք հնարավոր օգնությունը` ոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու համար»,- ասել է նա լրագրողներին:




Comments