top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը




Եվրահանձնաժողովի եւ Չեխիայի կառավարության անդամների համատեղ նիստով Լիտոմիսլ հնագույն քաղաքի (Չեխիայի Հանրապետության արեւելքում) ամրոցում ուրբաթ ժամը 13.00-ին մեկնարկեց Չեխիայի նախագահությունը Եվրամիությունում, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը:


Ինչպես հինգշաբթի լրագրողներին ասել է Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան, ԵՄ-ում իր երկրի նախագահությունը տեղի կունենա Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված շատ բարդ ժամանակաշրջանում։


«Այս թեման գերիշխելու է մեր քայլերում՝ որպես ԵՄ նախագահ, մեկ այլ կարեւոր թեմայի՝ ԵՄ երկրների էներգետիկ անվտանգության ապահովման, մասնավորապես՝ մեր մայրցամաք այլընտրանքային նավթի եւ գազի այլընտրանքային մատակարարների որոնման հետ միասին»,- նշել է Ֆիալան:


ԵՀ անդամների եւ Չեխիայի կաբինետի համատեղ հանդիպումը տեղի է ունենում աշխատանքային ճաշի տեսքով Լիտոմիսլի ամրոցի գարեջրի գործարանում: Մոտ մեկ ժամ անց հանդիպմանը պետք է միանան Չեխիայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների անդամները։ Միաժամանակ բանակցություններ կանցկացվեն ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ վարչապետ Ֆիալայի, ինչպես նաեւ ԵՀ անդամների եւ առանձին չեխ նախարարների միջեւ։ Ավելի ուշ ֆոն դեր Լյայենն ու Ֆիալան մամուլի ասուլիս կհրավիրեն։


Դրանից հետո կսկսվի մշակութային ծրագիր, որը ֆոտովերնիսաժի բացում եւ դասական երաժշտության համերգ է ներառում, որը կսկսվի չեխ ականավոր կոմպոզիտոր Բեդրիխ Սմետանայի ստեղծագործությունների կատարմամբ։ Լիտոմիշլը Սմետանայի ծննդավայրն է, եւ այստեղ ամեն տարի նրա անունը կրող ամառային երաժշտական ​​փառատոն է անցկացվում:




0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page