Չեխիայում մոտ 50 մարդ տուժել է երկու գնացքների բախումից
Aug 4, 2021
1 min read

Ուղեւորատար երկու գնացքներ չորեքշաբթի բախվել են Չեխիայի արեւմտյան Դոմաժլիցե քաղաքին մոտ գնտնվող Միլավչե գյուղում։ Տասնյակ մարդիկ վիրավորումներ են ստացել։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է հանրապետության փրկարարների եւ հրշեջների միավորված ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը։
«Դոմաժլիցե քաղաքի Միլավչե գյուղի մոտ բախվել են երկու ուղեւորատար գնացքներ,- նշել է նա։ Համաձայն նախնական տեղեկատվության՝ մոտ 50 մարդ վիրավորումներ է ստացել»,- տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։




Comments