top of page

Չեխիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել

Mar 30, 2021
1 min read

Չեխիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է չեխական հեռուստաընկերությունը։

Հաղորդվում է, որ COVID-19-ի նոր տարատեսակը հայտնաբերվել է Բրնո քաղաքում գտնվող Elisabeth Pharmacon՝ կորոնավիրուսային վարակի փորձարկում իրականացող լաբորատորիայի աշխատակիցների կողմից։ Նշվում է, որ ըստ բժիշկների՝ նախկինում չգրանցված մուտացիան ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսի բրիտանական կամ հարավաֆրիկյան շտամները: Այս մուտացիայի հետազոտությունները շարունակվում են, հայտնել են մասնագետները։ Վերջին տվյալների համաձայն, Չեխիայում արդեն գրանցվել է կորոնավիրուսի 1 515 029 դեպք, ապաքինվել է 1 315 571 հիվանդ, մահացել է 25 874 մարդ:

 
 
 

Comments


bottom of page