Չեխիայում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

Սեպտեմբերի 1-ից Չեխիայում աճում է կորոնավիրուսի տարածման տեմպը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։
Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ օրական գրանցվում է վարակի ավելի քան 1000 դեպք`1 164, ինչը կրկնակի բարձր է նախորդ օրվա համեմատ, երբ գրանցվել էր վարակման 563 դեպք:
Ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակը նկատվում է Պրահայում: Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 877-ի, վերջին 6 ամիսների ընթացքում Չեխիայում վիրուսի հարուցած բարդություններից 441 բնակիչ է մահացել։Առողջացել է 19,027 պացիենտ։
Այս պահին կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում 9272 հիվանդ: Սա նաև ռեկորդային ցուցանիշ է ամբողջ համաճարակի ընթացքում: 234 մարդ հոսպիտալացվել է, որոնցից 62-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Մարտի 1-ից Չեխիայում 982.811 թեստ է անցկացվել։




Comments