top of page

Չեխիայում 6-ամսյա դադարից հետո վերաբացվում են ռեստորանները, սրճարանները, լողավազանները

May 31, 2021
1 min read

Չեխիայում 6-ամսյա դադարից հետո վերաբացվել են հանրային սննդի վայրերը՝ ռեստորանները, սրճարանները՝ թույլ տալով մուտք գործել կորոնավիրուսային թեստի բացասական արդյունքի, կամ նախապես վարակված լինելու մասին տեղեկանքի ներկայացման դեպքում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխի հայտարարությանը։

«Երկուշաբթի օրվանից հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական սահմանափակումների զգալի թուլացում կլինի: Կվերաբացվեն ռեստորանները, սակայն՝ հստակ կանոններով», - ասել է Չեխիայի առողջապահության նախարարը:

Նա նշել է, որ հանրային սննդի վայրերում մեկ սեղանի շուրջ նստողների թիվը չպետք է գերազանցի 4-ը՝ բացառությամբ բազմանդամ ընտանիքների: Բացի այդ, Չեխիայում սկսելու են գործել լողավազաններն ու առողջապահական կենտրոնները՝ սովորականից 2 անգամ ավելի քիչ ծանրաբեռնվածությամբ։ Այս ամենի համար մարդիկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային թեստի բացասական արդյունք, նախապես վարակված լինելու մասին թուղթ կամ վարակի դեմ պատվաստված լինելու մասին վկայագիր։

Չեխիայում առկա սահմանափակումների թուլացումը կապված է կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերի թուլացմամբ։

 
 
 

Comments


bottom of page