Չե՞ք հոգնել հայերին սպանելուց․ Շերը խոսել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
Nov 11, 2020
1 min read

Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Երգչուհին, ում պատմական հայրենիքը Հայաստանն է, դիմել է Ադրբեջանին։
«Դուք չե՞ք հոգնել հայերին սպանելուց, մեր հողերը խլելուց, մեր երեխաներին որբ թողնելուց։ Դուք նավթ ունեք, Թրամփ և Էրդողան։ Թրամփը թույլ է տվել ոչնչացնել մեր դաշնակիցներին՝ քրդերին։ Քանի որ նա և Էրդողանը սիրտ չունեն»,-գրել է Շերը Twitter-ի իր էջում։
Շերը բազմիցս հրապարակավ խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ այդ իրադարձություններին։




Comments