Չարլզ III թագավորի դիմանկարով նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն 2024 թվականի կեսերից
Sep 27, 2022
1 min read

Չարլզ III թագավորի դիմանկարով նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն 2024 թվականի կեսերից։ «Նորին մեծության դիմանկարը կհայտնվի բոլոր չորս պոլիմերային թղթադրամների առկա նմուշների վրա»,-ասվում է Անգլիայի Բանկի հայտարարության մեջ: Թագավորական ընտանիքի ցուցումներին համապատասխան՝ միապետի փոփոխության բնապահպանական եւ ֆինանսական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար՝ Եղիսաբեթ II թագուհու պատկերով թղթադրամների առկա պաշարները կշարունակեն շրջանառության մեջ մնալ։




Comments