top of page

Ուսումնավարժանք Տավուշի մարզում

May 7, 2021
1 min read

Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Բերդ քաղաքի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվել է ընկերությունում տեղադրված շչակը: Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ և թորման արտադրամասում պայմանական տուժած։ Հրշեջփրկարարները մարել են հրդեհի օջախը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն: Ծավալվել է տարահանման հավաքակայան, աշխատակիցները հաշվառվել են և տարահանվել անվտանգ տարածք։

 
 
 

Comments


bottom of page