Ուսումնական տագնապ. զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Dec 27, 2021
1 min read

Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով N զորամասում դեկտեմբերի 27-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ ՊՆ-ից հայտնում են, որ զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստորաբաժանումները, համաձայն մարտական հաշվարկի, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, սահմանված ժամկետներում զբաղեցրել են նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր։ Դեկտեմբերի 27-ին N զորամասի պահպանության տեղամասում իրականացվել են ստուգայցեր։ Հրամանատարությունը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել զինծառայողներին ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։




Comments