Ուսման հնարավորություն՝ Լեհաստանի 5 ակադեմիական կենտրոններից մեկում. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2022-2023 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախատեսվում է ասպիրանտների համար 2 կիսամյակի կրթական ծրագիր լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում և վարպետության դասեր՝ հետևյալ մասնագիտություններով՝ տնտեսագիտություն և կառավարում, կառավարում՝ բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում, պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ), իրավունք, սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա), քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն, անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ, հակաճգնաժամային կառավարում, զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն: Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝ բարձրագույն կրթություն, տարիքը՝ մինչև 40 տարեկան, մասնագիտական փորձը` առնվազն 2 տարի, առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից՝ նվազագույնը 2 տարվա ընդմիջում: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 1-ն է: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել kirkland@kirkland.edu.pl էլ. փոստին: Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2022-2023 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով: Կրթաթոշակի տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից:




Comments