top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ունենք այն, ինչ-որ ունենք. Ստեփան Դանիելյան


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Արաբական Գարուն» - «Հայկական Գարուն»

2018-ի «հեղափոխությունն» իրականում պետք է կոչվեր «Հայկական Գարուն» և պետք է համարվի «Արաբական Գարնան» շարունակությունը։ Երկու դեպքում էլ նույն տեխնոլոգիաներն էին օգտագործվում և նույն կարգախոսներն էին՝ կոռուպցիայի դեմ պայքար, ժողովուրդների վստահությունն չվայելող ռեժիմների տապալում, իրականության մերժում առանց ապագայի նախագծերի, նաև աշխարքաղաքական վեկտորների փոփոխության միտումներ։

Մենք նույն մեծ տարածաշրջանում ենք ապրում և արաբների հետ ունենք նմանատիպ խառնվածք ու հուզականություն, նաև քաղաքական անհեռատեսություն: Տարբերությունն իսլամի ու ներքաղաքական կյանքում տեռորիզմի բացակայությունն է:

Տեռորիզմի բացը իրադարձությունից «5 րոպե պակաս» լրացվեց, սակայն ոչ թե իսլամական ֆունդամենտալիզմի տեսքով, այլ ազգայնական՝ ճիշտ է անտրամաբանական, արհեստական ու ոչ համոզիչ կոնտենտով, բայց դե ունենք այն, ինչ-որ ունենք։

«Արաբական Գարունը» թանկ նստեց Սիրիայի վրա, կարող էր թանկ նստել Եգիպտոսի համար, բայց այնտեղ ժամանակին հարթվեց վիճակը, թանկ նստեց ու շարունակում է թանկ նստել մեզ համար։

«Հայկական Գարնան» ռեժիսորների ու պրոդյուսերների թեման էլ սվաղվեց, գնաց՝ հայի հիշողություն»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page