Ուղղակի քոքից անջատել ադրբեջանական կայքերը. Տիգրան Աբրահամյան
Oct 5, 2020
1 min read

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն քանի օր է՝ մի առողջ գաղափար է շրջանառվում. ուղղակի քոքից անջատել ադրբեջանական կայքերը՝ դրանով իսկ որոշակիորեն սահմանափակել ադրբեջանական քարոզչության աղմուկը։
Չեմ ուզում պնդել, որ սա ամենաարդյունավետ ճանապարհն է, բայց համապատասխան կառույցները պետք է լրջորեն քննարկեն սա կամ, միգուցե, նաև այլ տարբերակներ։
Ադրբեջանական քարոզչությանը ամենատարբեր մակարդակներում, հարթություններում պետք հակազդել, կանխել աղբի տարածումը»:




Comments