top of page

Ուկրաինան խնդրում է ԵՄ-ին նոր հատուկ ընթացակարգով անհետաձգելի անդամակցության մասին

Feb 28, 2022
1 min read

Ուկրաինան խնդրում է ԵՄ-ին նոր հատուկ ընթացակարգով անհետաձգելի անդամակցության մասին: Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է УНИАН-ը։ «Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության հարցով»,- ասել է նա։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան երախտապարտ է իր գործընկերներին աջակցության համար: «Բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ միասին եւ ամենակարեւորը՝ հավասար պայմաններում»,- ասել է նա: Զելենսկին վստահ է, որ դա արդար է. «Ես վստահ եմ, որ մենք արժանի ենք դրան։ Վստահ եմ, որ այդ ամենը հնարավոր է»:

 
 
 

Comments


bottom of page