top of page

Ուկրաինան խնդրել է ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ չտրամադրել Վրաստանին․ Ղարիբաշվիլի

Jun 22, 2022
1 min read


Ուկրաինան Բրյուսելին խնդրել է Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ չտրամադրել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա ընդդիմադիր Սալոմե Սամադաշվիլիին «դավաճան» է անվանել, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։ «Տիկին Սալոմե Սամադաշվիլին անձամբ գնացել է Բրյուսել եւ խնդրել կարգավիճակ չտալ։ Ծանոթացեք երկրի դավաճանի հետ»,-խորհրդարանում ասել է վարչապետը։ Սամադաշվիլին առարկել է Ղարիբաշվիլիին եւ նրան մեղադրել ստի մեջ։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հորդորել է նրան չխախտել կանոնները եւ հետագայում օգտագործել խմբակցությանը տրված ժամանակը բողոքարկելու համար։ Վարչապետն, իր հերթին, շարունակել է մեղադրել ընդդիմությանը։ «Միացյալ ազգային շարժումը՝ Սաակաշվիլիի գլխավորությամբ, չէր ուզում եւ չի ուզում, որ երկիրը ստանա թեկնածուի կարգավիճակ, ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»,-ասել է Ղարիբաշվիլին։

 
 
 

Comments


bottom of page