top of page

Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները. Զելենսկի

Feb 24, 2022
1 min read

Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Укринформ»-ը։

«Մենք խզել ենք դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինան պաշտպանվում է եւ չի հրաժարվի իր ազատությունից՝ անկախ նրանից, թե ինչ կմտածեն Մոսկվայում»,- ասել է Զելենսկին։

Այս որոշմամբ կողմերը զրկվում են դիվանագիտական հարթության վրա երկկողմ հաղորդակցության հնարավորությունից։ Երկու երկրների դիվանագետները դադարեցնում են իրենց գործունեությունը։ Երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունները տեղի են ունենում երրորդ երկրների միջնորդությամբ։

 
 
 

Comments


bottom of page