Ուկրաինան եւս 1,7 միլիարդ դոլարի օգնություն կստանա ԱՄՆ-ից եւ Համաշխարհային բանկից
Jul 13, 2022
1 min read

Ուկրաինան եւս 1,7 միլիարդ դոլարի օգնություն կստանա ԱՄՆ-ից եւ Համաշխարհային բանկից՝ բուժաշխատողների աշխատավարձերը վճարելու եւ հիմնական այլ ծառայություններ մատուցելու համար, հաղորդում է Associated Press-ը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ֆինանսների նախարարության եւ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված օգնության վերջին փուլն ուղղված է բյուջեի սուր դեֆիցիտի հաղթահարմանը: Մինչ օրս USAID-ն Ուկրաինային հատկացրել է 4 միլիարդ դոլար բյուջետային աջակցություն: ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարներ է տրամադրել Ուկրաինայի աջակցությանը փետրվարի վերջին պատերազմի սկսվելուց ի վեր։ Այդ աջակցության մեծ մասն ուղղվել է երկրի զինված ուժերին:




Comments