Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում․ Զելենսկի
Jun 1, 2022
1 min read

Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում, Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Իրավիճակը [Ուկրաինայի] արեւելքում շատ բարդ է։ Ամեն օր մարտերում մենք կորցնում ենք 60-ից 100 զինվոր, եւ մոտ 500 վիրավոր է լինում»,- ասել է Զելենսկին։ Նա նաեւ Newsmax-ին հայտնել է, որ Ռուսաստանը «արգելափակում է հացահատիկի մատակարարումները Սեւ ծովում»: «Ներկայումս Ռուսաստանն արգելափակում է 22,5 միլիոն տոննա հացահատիկ»,- ասել է Զելենսկին։ «Այդ տարածքը դեպի ծով բացելու համար մեզ մինչեւ 120-140 կիլոմետր հեռահարությամբ խոցման զենք է անհրաժեշտ»:




Comments