top of page

Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա

  • Anews
  • Sep 11, 2022
  • 1 min read


ree

Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Ուկրաինական գամբիտ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա։ Ադրբեջանում ու Թուրքիայում ուշադիր հետևում են ուկրաինական իրադարձություններին ու պատրաստվում։ Պատրաստվում հարձակման։ Կարիք կա՞ ասելու, թե որ ուղղությամբ․․․ Իսկ Հայաստանո՞ւմ։ Հայաստանում հիմնականում ողբերգական անլրջություն, հանցավոր անգործություն և անմեղսունակություն է տիրում»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page