Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել․ ԱԳՆ
Oct 11, 2022
1 min read

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցներ։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը: Հունանյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին Կիեւին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել:




Comments