Ուկրաինայում զանգվածային հրթիռակոծության հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 105 մարդ վիրավոր է
Oct 11, 2022
1 min read

Երեկ Ուկրաինայում զանգվածային հրթիռակոծության հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 105 մարդ վիրավոր է, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
12 շրջաններում եւ Կիեւում ավելի քան 30 հրդեհ է բռնկվել, որոնք վերացվել են արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից։
Կիեւի, Լվովի, Սումիի, Տերնոպոլի եւ Խմելնիցկու շրջանների 301 բնակավայրերում հոսանքազրկումները շարունակվում են։




Comments