top of page

Ուկրաինական զորքը Խերսոնի մարզում գրոհել և երկու անգամ հետ է շպրտվել. ՌԴ ՊՆ

  • Nov 6, 2022
  • 1 min read


ՌԴ ստորաբաժանումների հաջող գործողությունների և կրակային խոցման հետևանքով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր։

Ուկրաինական զորքը Խերսոնի մարզում երկու անգամ գրոհել է ռուսական զորքի դիրքերի վրա, գրոհները հետ են մղվել, հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր, ավելի քան 50 ուկրաինացի զինվորական է ոչնչացվել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։ «Նիկոլաև-Կրիվոյ Ռոգ ուղղությամբ հակառակորդը մինչև մոտոհրաձգային հետևակի մեկ վաշտի չափ ուժերով երկու անգամ գրոհել է ռուսական զորքի դիրքերը Խերսոնի մարզի Սաբլուկովկա և Պյատիխատկի բնակավայրերի ուղղությամբ», – ասվում է ՌԴ ՊՆ-ի ամփոփագրում։ Նշվում է, որ հակառակորդը ՌԴ ստորաբաժանումների հաջող գործողությունների և կրակային խոցման հետևանքով հետ է շպրտվել ելման դիրքեր։ «Ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի զինվորական, 8 մարտական զրահամեքենա և 10 մեքենա», – ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Խերսոնի մարզի Նովոպետրովկա բնակավայրի շրջանում Ուկրաինայի ԶՈւ–ի երկու ինքնաշեն հրետանային կայանք է ոչնչացվել։ Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 255-րդ օրը

 
 
 

Comments


bottom of page