top of page

Ուժեղացված ստուգայցեր Էրեբունի վարչական շրջանում

Jul 7, 2020
1 min read

ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով, շարունակում է ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացվել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այն է՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը: Իրականացված ստուգայցերի արդյունքում պարզ է դառնում, որ էականորեն նվազել են խախտումները: Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն:

 
 
 

Comments


bottom of page