top of page

Ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում

Jun 30, 2021
1 min read

Հունիսի 29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է «Լոռի» հեռուստաընկերությունը

Այն մեծ վնասներ է հասցրել հատկապես մարզկենտրոն Վանաձորին մոտ Բազում և Քարաձոր յուղերում: Քարաձորում կարկուտը տևել է շուրջ 15 րոպե:

Հավկիթի չափերով կարկտահատիկները մեծ վնասներ են հասցրել ցանքատարածություններին ու պտղատու ծառերին:

Կոտրվել են ընկուզենու ծառերի ճյուղեր: Լոռու մարզպետարանից տեղեկացրել են, որ վնասի չափի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Առաջիկայում կկազմվեն արձանագրություններ՝ վնասների մասին և կգնահատվեն գյուղացիների կրած վնասի չափերը:

 
 
 

Comments


bottom of page