top of page

Ուզում ենք ամրապնդել համագործակցությունը պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում․ Անդրեասյան

Nov 22, 2021
1 min read


ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ ԱՆ-ից հայտնում են, որ Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։ Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր։

 
 
 

Comments


bottom of page