top of page

Ուզբեկստանի նախագահը ԵԱՏՄ երկրներին հրավիրել է վերսկսել կանոնավոր ուղևորափոխադրումները

May 21, 2021
1 min read

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին առաջարկել է վերսկսել կանոնավոր ուղեւորափոխադրումները եւ երկաթուղային հաղորդակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի կայունացումը՝ կարծում ենք, որ եկել է ժամանակը կանոնավոր օդային եւ երկաթուղային ուղեւորափոխադրումների վերականգնման համար»,- ասել է նա ուրբաթ Գերագույն եվրասիական խորհրդի նիստին, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ռեժիմում:


Հանդիպման ընթացքում Միրզիյոեւը նաեւ հայտարարել է, որ տրանսպորտի եւ տարանցման ոլորտը «խթան է տնտեսական կապերի խորացման համար»: Այս կապակցությամբ Ուզբեկստանի նախագահը շեշտել է ԵԱՏՄ ներսում բեռների անցկացումը պարզեցնելու անհրաժեշտությունը:

 
 
 

Comments


bottom of page