top of page

Որևէ ճնշում մեզ չի կարող շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից. Բադասյան

May 12, 2020
1 min read

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

✅Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ քննարկումից հետո որոշ շահարկումեր սկսեցին շրջանառվել հանրային տարբեր տիրույթներում: ✅Սիրելի՛ հայրենակիցներ Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, և նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, այո՛, պետք է հիասթափվեն: Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա գնահատելու՝ որտե՞ղ է ճշմարտությունը: Բոլոր անձինք, ովքեր կարծիք են հայտնել, որ մեր գործողություններն արդյունավետ չեն, պետք է հրապարակեն իրենց մոտեցումը՝ ըստ որի՝ հնարավոր է մի քանի ամսում իրականացնել բարեփոխումներ և հանրությանը տալ լավագույն դատական համակարգը: Կարծում եմ, երկու տարվա ընթացքում հաստատապես պետք է թղթին հանձնած լինեին իրենց մոտեցումը: ✅Հ.Գ. Որևէ ճնշում մեզ չի կարող շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից: 


 
 
 

Comments


bottom of page