Որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին. Սամվել Մարտիրոսյան
Feb 3, 2021
1 min read

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մի ծանր բան պետք է գրեմ։ Փորձեմ խոսքեր գտնել։ Որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մոտիկներին։ Էդ տականքները մինչև հիմա շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել։ Ամեն դեպքում իր ձևով, տարբեր հնարքներ են փորձում։ Մեկ զինվորի անունից են գրեմ, մեկ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու հետո անջատվում օրերով, հետո նորից մի փոքր բան անում ու կորչում։ Կամ մեկ այլ անձի անունից գրում, հույսեր տալիս ու էլի կորչում։ Մինչև հիմա շարունակում են մարդկանց ցավ պատճառել։ Ամեն դեպքում աշխատում են ամենացավոտ բանին խփեն․ հույսին»։




Comments