top of page

Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով գործելու է հեռախոսահամար

Dec 25, 2020
1 min read

Ի լրումն ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2020 թվականի դեկտեմբերի 20-ի պաշտոնական հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն:

 
 
 

Comments


bottom of page