top of page

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում․ ԱԻՊԾ

Apr 10, 2021
1 min read

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում: Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են»։

 
 
 

Comments


bottom of page