top of page

Որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն

Apr 3, 2021
1 min read

Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։

 
 
 

Comments


bottom of page