top of page

Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ԱՀ ՆԳՆ

Mar 11, 2021
1 min read

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու(Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

 
 
 

Comments


bottom of page