Որոնողական աշխատանքները շարունակվում են Իշխանաձորում և հարակից բնակավայրերում. ԱԻՊԾ
Apr 24, 2021
1 min read

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են»:




Comments