top of page

Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին

Apr 17, 2022
1 min read

Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել ԱԱԾ նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանի կողմնակիցներին, որոնք հավաքվել են Ազատության հրապարակում: «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնել է, որ ոստիկանությունն ակցիայի 5 մասնակցի է բերման ենթարկել: Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են վրաններ տեղակայել, սակայն ուժայինները թույլ չեն տվել նրանց անել դա: Ցուցարարները ցանկացել են փակել հարակից փողոցի երթեւեկությունը, սակայն ոստիկանները խագարել են: Ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիների եւ ուժայինների միջեւ, որի ընթացքում մարդկանց սկսել են ձերբակալել: Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում՝ հանուն Արցախի համար պայքարի:

 
 
 

Comments


bottom of page