Ոստիկանությունն ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների. Արսեն Բաբայան
May 3, 2022
1 min read

«Հայրենիք» կուսակության շուրջ 30 անդամներ բերման են ենթարկվել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ, կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների: Նրանց թվում են՝ Խաչիկ Գալստյանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը, Վարդան Մինասյանը, Ազատ Զաքարյանը»,-հայտնել է Բաբայանը։




Comments