top of page

Ոստիկանությունը՝ Երևանում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման մասին

Jun 20, 2021
1 min read

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Ոստիկանությունը հայտնում է, որ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:



 
 
 

Comments


bottom of page