top of page

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում

May 24, 2020
1 min read

Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից.

Արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։ Ձերբակալվածներից մեկը, ում առաջ ազատ են արձակել, պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք:


 
 
 

Comments


bottom of page