Ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ, կհաշվարկվի հավելավճար
- Anews
- Feb 17, 2023
- 1 min read

Ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ նախարարության ֆեյսբուքյան էջում:Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։Նախագծերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/5385Նախաձեռնությունը միտված է ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների էական բարելավմանը, ինչպես նաև ոստիկանական համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն:







Comments