Ոստիկանները, ուժ գործադրելով, բերման են ենթարկում Մաշտոցի պողոտան փակած քաղաքացիներին
Dec 1, 2020
1 min read

Ոստիկանները, ուժ գործադրելով, բերման են ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջով Մաշտոցի պողոտան փակած քաղաքացիներին։ Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկների։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, նույնպես քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Նրանք կրկին փակել էին Մաշտոցի պողոտան։ Այդ ակցիան իրականացնելու ընթացքում նույնպես կային բերման ենթարկվածներ. երեկ ընդհանուր բերման էր ենթարկվել 33 քաղաքացի։




Comments