Ոստիկանները ԲՀԿ-ականներին հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից
Jun 14, 2020
1 min read

ԲՀԿ-ական պատգամավորները քիչ առաջ փակել էին Նալբանդյան-Խանջյան խաչմերուկը՝ նստելով հենց փողոցի երթևեկելի հատվածում: Նրանք նաև սև կտորներով փակել էին իրենց բերանները: «Պայքարելու ենք բոլոր մեթոդներով, այդ թվում և՝ սև կտորով բերանները կապելով, ինչպես ժամանակին փակում էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները, երբ նրան էին բերման ենթարկել»,- ասաց Շաքե Իսայանը: Կարճ ժամանակ անց ոստիկանները ԲՀԿ-ականներին, այդ թվում՝ պատգամավորներին, ձեռքերից բռնած հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից:




Comments