Ոսկու միջին տարեկան արժեքն ավելանալու է 20%-ով

Համաձայն Ազգային վարկանշային գործակալության (NRA) գնահատականների՝ 2020 թվականին ոսկու միջին տարեկան արժեքն ավելանալու է ավելի քան 20%-ով, գրում է РИА Новости-ն:
Ոսկին տնտեսական անկայունության ժամանակաշրջանում հանդիսանում է ավանդական պաշտպանական ակտիվներից մեկը: Ընթացիկ տարվա դժվարությունները բացառություն չէին, քանի որ ոսկու գինն ամռանը հասել էր առավելագույն ցուցանիշի 2012 թվականից ի վեր՝ տարեսկզբից այլ ակտիվների գների անկման ֆոնին ավելանալով 14%-ով (օրինակ, Dow Jones արդյունաբերական ինդեքսն ընկել է 12%-ով): Աշխարհի խոշորագույն տնտեսություններում ընդունված ֆինանսական աջակցության լայնածավալ ծրագրերը մեծացնում են գնաճի ռիսկերը, որոնց նվազման գործիք է դառնում ոսկին: Համաձայն փորձագետների կանխատեսումենրի՝ քանի որ համաշխարհային տնտեսության մեջ անորոշությունը նվազում է, ապա 2020 թվականի երկրորդ կեսին սպասվում է գների ճշգրտում. աճի տեմպերը կարող են դանդաղել մինչև 15-17%, իսկ տարեկան միջին գինը կավելանա 21%-ով:




Comments