top of page

Ոսկու արժեքը բարձրանում է

Jun 6, 2022
1 min read

Ոսկու գինը երկուշաբթի առավոտյան բարձրանում է, ինչին նպաստում է ամերիկյան պետական բոնդերի եկամտաբերության նվազումը, շուկաներն սպասում են աշխարհի խոշոր կենտրոնական բանկերի նիստերի շրջափուլին, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 8,25 դոլարով կամ 0,45 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 858,45 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 1,78 տոկոսով՝ մեկ ունցիան 22,297 դոլար։

 
 
 

Comments


bottom of page