top of page

Ոսկին էժանանում է

Feb 8, 2022
1 min read


Երեքշաբթի առավոտյան ոսկին էժանանում է դոլարի փոխարժեքի աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 1.6 դոլարով կամ 0,09 տոկոսով՝ հասնելով 1820.15 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.94 տոկոսով՝ հասնելով 22,.858 դոլարի ունցիայի դիմաց։

Ոսկու գնի վրա ճնշում է գործադրում դոլարի աճը, որի ինդեքսը ( փոխարժեք ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրանում է 0.19 տոկոսով՝ հասնելով 95.58 կետի։ Ավելի թանկ դոլարը ոսկին պակաս գրավիչ է դարձնում գնելու համար:

 
 
 

Comments


bottom of page