Ոսկին էժանանում է
Feb 2, 2022
1 min read

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազել է երկօրյա աճից հետո, վկայում են առեւտրի տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3,35 դոլարով կամ 0,19%-ով՝ հասնելով 1798,15 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,27%-ով՝ հասնելով ունցիայի դիմաց 22,657 դոլարի:




Comments